Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ գնահատելու ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն ընդունել է ՀՀ գործընկերոջը՝ Սուրեն Պապիկյանին, ինչի վերաբերյալ Լըքորնյուն հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է կատարել․

«Այսօր ընդունել եմ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Քննարկել ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց ելման դիրքեր։
 
Ես նրան տեղեկացրի, որ իրավիճակը գնահատելու նպատակով ֆրանսիական պատվիրակություն շուտափույթ կերպով կգործուղվի Հայաստան»։