Բացել լրահոսը Փակել լրահոսը
244963
A A
Հասարակություն

Արագածոտնի մարզում մեքենան մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. ամուսինները հոսպիտալացվել են

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Opel Astra  մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի  51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տառերի պուրակի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2  հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները, քննիչի կողմից նախաեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են: