15 աստիճան տաքություն ու բուք
15 աստիճան տաքություն է գրանցվել այսօր Սյունիքի մարզում` Կապանում:
Մարզային հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ այս ցուցանիշը ողջ հանրապետությունում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է:
Նույնիսկ Մեղրիում,որն ամենատաք գոտին է համարվում, ջերմաստիճանը հազիվ հասնում էր 6-ի:
Մարզում շարունակվող ուժեղ քամիները հարավից թափանցած տաք հոսանքներով են պայմանավորված: Քամու արագությունը երեկ Գորիսում 17, Կապանում 9,իսկ Քաջարանում 11 մ/վ էր:
Այսօր քամու արագությունը մարզկենտրոնում հասնում էր 2մ/վ-ի: Մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գևորգյանի խոսքերով` երեկոյան քամին կդադարի,ջերմաստիճանը կբարձրանա:
Առաջիկա օրերին տեղումներ Սյունիքում չեն դիտվի: Ձյան տեղումներ սպասվում են փետրվարի 11-ից: Այն էլ բարձրադիր գոտիներում: Ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով:
Հիշեցնենք, որ նույն` Սյունիքի մարզում որոշ ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի` ձնաբքի պատճառով: