Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess patani (1)
A A
Սպորտ

Շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանից լավագույնը Նարե Իսախանյանն է

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում առավել հաջող հանդես եկան Դավիթ Մելքոնյանն ու Հայկ Մնացականյանը, որոնք 11 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր:

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Հայաստանի շախմատի ակադեմիայի սաներ Ավետիք Արզումանյանն ու Վաչե Քոչարյանը 7-ական միավորով բաժանեցին 19-31-րդ տեղերը:

Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում Արման Գ. Հարությունյանը 7 միավորով գրավեց ընդամենը 31-րդ տեղը:

Աղջիկներից բոլորից լավ հանդես եկավ 8-ամյա Նարե Իսախանյանը, որը վաստակեց 7,5 միավոր և 83 մասնակիցների մեջ զբաղեցրեց պատվավոր 9-րդ հորիզոնականը:

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում լավագույն արդյունք ցույց տվեց Գաբրիելա Հարությունյանը` 6,5 միավոր, իսկ մինչև 12 տարեկան աղջիկներից` Սոնա Կրկյաշարյանը` 6 միավոր: