Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 27.09.
A A
Սպորտ

Հայաստանի ծանրորդները հավաք կանցկացնեն Օլիմպավանում

Հայաստանի տարբեր տարիքային ծանրորդները սեպտեմբերի 28–ից Օլիմպավանում կսկսեն անցկացնել համատեղ ուսումնամարզական հավաք:

Ինչպես նշում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն առավելապես ուշադրություն կհատկացնի անհատական մարզումներին, որպեսզի հնարավորինս բարելավվի ծանրորդների թույլ   կողմերը:

Մարիկների մի մասը կմեկնի Ալբանիայի Դյուրեշ քաղաք, որտեղ հոկտեմբերի 13-ին կմեկնարկի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մեծահասակները կշարունակեն հավաքը և կնախապատրաստվեն Կոլումբիայի Բոգոտա քաղաքում դեկտեմբերի 2-ին մեկնարկող աշխարհի առաջնությանը: