Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+irlandia
A A
Սպորտ

Կան բոլոր ասպեկտները ռևանշի հասնելու համար. Իռլանդիայի գլխավոր մարզիչ

Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ստեֆեն Քենին այսօր կայացած մամուլի ասուլիսին խոսել է վաղը նախատեսված Հայաստանի ընտրանու հետ խաղի մասին:

«Մեր նպատակը հաղթելն է: Շոտլանդիայի դեմ մեր վերջին տնային խաղում վստահ հաղթանակ ենք տարել (3:0): Անցած շաբաթ օրը նույնպես լավ խաղ ենք ցուցադրել Շոտլանդիայի դեմ, միայն վերջնական արդյունքն է հիասթափեցրել (1:2): Մենք ցանկանում ենք վաղը երեկոյան գեղեցիկ ֆուտբոլ խաղալ: Երևանում մենք վատ ենք խաղացել (0:1), բայց վաղը կան բոլոր ասպեկտները ռևանշի հասնելու համար», - ասել է 50-ամյա իռլանդացի մասնագետը:

Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը նաև նշել է, որ նախորդ խաղի համեմատ մեկնարկային կազմում մեծ փոփոխություններ չեն լինի: Կբացակայի միայն որակազրկված կիսապաշտպան Ջոշ Քալենին:

Նշենք, որ Ազգերի լիգայի ընտրական փուլի Իռլանդիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում: