Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+kaparos 26.09.
A A
Սպորտ

Մենք երկու նպատակ ենք հետապնդելու Իռլանդիայի հետ խաղում. Խոակին Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը սեպտեմբերի 27-ին կայանալիք Իռլանդիայի հետ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին ասել է, որ թիմը վաղը երկու նպատակ է հետապնդելու։

«Առաջին նպատակն այն է, որ ազատվենք վերջին խաղի տպավորություններից։ Մենք գիտակցում ենք, որ այնպիսի մակարդակի խաղ չցուցադրեցինք, որը հարիր է ազգային հավաքականին։ Մյուս նպատակն է՝ պահպանել մեր տեղը Ազգերի լիգայի Բ խմբում։ Իռլանդիան ուժեղ թիմ է և խաղում է տանը, սակայն տեսականորեն մենք շանսեր ունենք: Կանենք ամեն ինչ մեր նպատակին հասնելու համար», - ասել է Խոակին Կապառոսը ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին, Դուբլինում: