Բացել լրահոսը Փակել լրահոսը
MyCollages (5)
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Կատարում ՀՀ դեսպանը այդ երկրի կապի նախարարի հետ խոսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայից

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է ԿՊ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մուհամմադ Ալի Ալ-Մաննայիի հետ՝ հայտնում են Կատարում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Սարգսյանը նախարարին է ներկայացրել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում առկա ներուժը, համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունները:

Հանդիպմանը դեսպան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիային, ներկայացրել դրա հետևանքով ստեղծված իրադրությունը։