Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol (4)
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը աշխարհում 89-րդն է վարկանիշով

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԲԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր տղամարդկանց հավաքականը զբաղեցնում է 89-րդ տեղը: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 3 հորիզոնականով:

ՖԻԲԱ-ի աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ի ընտրանին, որը ունի 760,7 վարկանիշային միավոր։ Դրան հաջորդում է Եվրոպայի այս տարվա չեմպիոն Իսպանիան՝ 758,9 միավոր։ Առաջին տասնյակում ընդգրկված են նաև Ավստրալիան , Արգենտինան, Ֆրանսիան, Սերբիան, Սլովենիան, Լիտվան, Հունաստանը և Իտալիան։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Մալթայում դարձել է Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության չեմպիոն