Բացել լրահոսը Փակել լրահոսը
նուբարաշենի քկհ
A A
Հասարակություն

Նուբարաշենի բանտախցերից մեկում հայտնաբերվել է 35-ամյա կալանավորի դի․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  այսօր, սեպտեմբերի 26-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի բանտում մահվան դեպք է տեղի ունեցել։

Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների շտապօգնության 41 խումբը կանչով մեկնել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, քանի որ ահազանգ է ստացվել  նշված հիմնարկից, որ կալանավորի ինքնազգացողությունը վատացել է։

Ժամանած բժիշկները արձանագրել են թիվ 29 խցի կալանավոր՝ 35-ամյա Զոհրաբ Կարապետյանի մահը։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։