Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1) (3)
A A
Պաշտոնական

Երևանի պետական կամերային երգչախումբը Լեհաստանում «Հայնովկա» փառատոնին արժանացել է առաջին մրցանակի

Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, Լեհաստանում «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին արժանացել է առաջին մրցանակի՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում։

Փառատոնին մասնակցել են առաջատար երաժշտական կոլեկտիվներ։ Երգչախումբը ելույթներով հանդես է եկել փառատոնի շրջանակում՝ լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։

Փառատոնին մասնակցությունն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Նշենք, որ փառատոնն անցկացվում էր 41-րդ անգամ: