A
A
Լիլիթ Գալոյանը 7-րդն է
Մոսկվայում ավարտվեց շախմատի օփեն փառատոնի կանանց մրցաշարը, որին մասնակցեց Հայաստանի գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը:
Մեր շախմատիստուհին անվստահ հանդես եկավ մրցաշարի վերջին երեք տուրերում եւ 3,5 միավորով 10 մասնակիցների մեջ զբաղեցրեց 7-րդ տեղը: Նա 7-րդ տուրում պարտվեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկին, 8-րդում` Վալենտինա Գունինային: Վերջին պարտիայում Լիլիթ Գալոյանը հաշտություն կնքեց չինուհի Չժաո Սյուեի հետ:
Էլ ավելի անհաջող ելույթ ունեցավ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կարինա Համբարձումովան, որը 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ալեքսանդրա Կոստենյուկը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ունեցող մոնղոլուհի Բաթույագ Մոնգուլթուլից: