A
A
Ուժեղ քամի եւ ձյուն
Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարահատվածն այս պահին դժվարանցանելի է` ուժեղ ձնաբքի պատճառով 13 ժամ փակ մնալուց հետո:
Ճանապարհին մեքենաներ էին կուտակվել: Դադարեցվել էր երկկողմանի երթեւեկությունը:
Վարորդներին խանգարում էր նաև ցածր տեսանելիությունը ու քամին:
Ճանապարահատվածը սպասարկող Գորիսի «Ոսմար» ընկերության ողջ տեխնիական գործի էր դրվել, սակայն շատ դժվարությամբ է հաջողվել ճանապարհը մաքրել: Ուժեղ քամին անընդհատ ձյունը բերում լցնում էր ճանապարհի ու մեքենաների վրա:
Ուժեղ քամի էր արձանագրվել Սյունիքի մարզի ողջ տարածքում: Մարզային փրկարարարական ծառայությունում դեռ տեղյակ չեն քամու ուժգնության և հասցրած վնասների մասին: «Ոսմար»-ի աշխատակիցները ամբողջ գիշերը հերթապահել են այդ հատվածում: