A
A
Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում հանդիպել է վրանի տակ հավաքված մի խումբ արցախցիների
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի ապագայի հարցը մտահոգում է ողջ ժողովրդին, ու մարդիկ տարբեր կերպ են արտահայտում իրենց վերաբերմունքն ու անհանգստությունները: Այս մասին գրառում է կատարել գործարար Ռուբեն Վարդանյանը և հավելել, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ հանդիպել է վրանի տակ հավաքված մի խումբ արցախցիների:
«Անկեղծ զրույց ունեցանք նրանց անհանգստացնող մի շարք խնդիրների շուրջ:
Ուրախ էի լսել, որ շատ հարցերի լուծումներ նրանք ևս տեսնում են համախմբման միջոցով»,-գրել է Վարդանյանը։