Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահավետ գործարք

Սպորտ
62c518883b3f519d8b8799a6832d7ace

Ինչպես նշում է անգլիական Mirror-ը, Լոնդոնի «Չելսին» իր նորեկ Ֆերնանդո Տորեսի մարզաշապիկները 250 անգամ ավելի շատ են վաճառվում, քան «Լիվերպուլը»` Էնդի Կերոլի մարզաշապիկները:

Բացի այդ, լոնդոնյան ակումբում Ֆերնանդո Տորեսի մասսայականությունը 40 տոկոսով ավելի բարձր է, քան երեք տարի առաջ, երբ իսպանացի խաղացողը Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Լիվերպուլ»:

Նշենք, որ «Չելսին» հունվարի վերջին Ֆերնանդո Տորեսին ձեռք էր բերել հենց «Լիվերպուլից», իսկ վերջինս իսպանացի հարձակվողի տեղը թիմ էր հրավիրել Էնդի Կերոլին: Ինչ վերաբերում է լիվերպուլյան ակումբի մյուս նորեկ, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, ապա նրա անունով մարզաշապիկները 380 անգամ շատ են սպառվում, քան Կերոլինը, բայց 30 անգամ քիչ` քան Ֆերնանդո Տորեսինը: