Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռուսաստանում հայտարարվել է մասնակի զորահավաք․ Պուտին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով, որի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանում հայտարարվում է մասնակի զորահավաք։

Նշենք, որ երեկ հայտարարվեց, որ Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունները՝ Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, սեպտեմբերի 23-27-ին կանցկացնեն հանրաքվե՝ Ռուսաստանի կազմի մեջ ներառվելու համար։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է հանրաքվեին և կանի ամեն բան, որպեսզի այդ երկրամասերում անցկացվեն հանրաքվեները։ Ռուսաստանում մոբիլիզացիան կմեկնարկի այսօրվանից՝ սեպտեմբերի 21-ից։