Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Զոհվածների ծնողները Եռաբլուրում դեն են նետել ղեկավարության կողմից բերված ծաղկեպսակները․ Aravot.am

Aravot.am-ը գրում է․

«Անհետ կորած զինվորի մայր եմ, բայց դա կապ չունի։ Այստեղ բոլորիս տղաների շիրիմներն են։ Տղաները հողի տակ են այդ պիղծի պատճառով»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Ջրականում 2020թ․-ին անհետ կորած կամավոր Բաղդասարյան Արայիկի մայրը՝ տիկին Գոհարը, որին այսօր վառ առավոտյան կարմիր բերետավորներն առանձնակի ուժի կիրառմամբ հեռացրին Եռաբլուրից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել էին Եռաբլուրում՝ փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նրանց, այդ թվում՝ տարեց կնոջը, կարմիր բերետավորներն ուժի կիրառմամբ, քարշ տալով այսօր հեռացրին, որպեսզի չխոչընդոտվի ՀՀ անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։

Տիկին Գոհարի ճեպազրույցից հետո զոհված զինծառայողներից մեկի հայրը վրդովված գնաց պանթեոն ու հարազատների հետ հեռացրեց պաշտոնյաների բերած ծաղկեպսակները։

«Թուրքերն այստեղ չպետք է նման բան դնեն»,-վրդովված ասաց նա, պսակները նետեց մի կողմ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լուսանկարները՝ Panorama.am-ի։