Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղվան Մկրտչյանը դուրս մնաց կազմից

Սպորտ
d4cacdb3ba746422de0478c392e59836

«Միկայի» պաշտպան Աղվան Մկրտչյանը չի մասնակցի փետրվարի 9-ին կայանալիք Հայաստան - Վրաստան հանդիպմանը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նրան ընդգրկել էր թիմի նախնական կազմում, սակայն ինչպես տեղեկացրին «Միկա» ակումբի մամուլի ծառայությունից, ֆուտբոլիստը վերջնական հրավերք չի ստացել:

Այդպիսով, Վրաստանի ընտրանու հետ կայանալիք խաղին «Միկա» ակումբը կներկայացնեն դարպասապահ Գեւորգ Կասպարովը եւ պաշտպան Հրայր Մկոյանը: Նրանք Կիպրոս կմեկնեն փետրվարի 6-ին: