Բացել լրահոսը Փակել լրահոսը
զոհված զինվոր
A A
Հասարակություն

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել եւս 95 հայ զինվորի մարմին

Ադրբեջանական կողմն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանին է փոխանցել եւս 95 հայ զինծառայողի դի։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

Մեր հարցին՝ արդյո՞ք վերադարձված մարմինների թիվը Անվտանգության խորհրդի կողմից երեկ հրապարակված զոհվածների եւ անհետ կորածների ընդհանուր թվի մեջ է մտնում, Արամ Թորոսյանն ասաց՝ այո։