A
A
Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին կընդունի ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հավատարմագիրը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին կընդունի 24 նոր ժամանած օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը:
«Արմենպրես»-ի փոխանմամբ․ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Պուտինն ընդունելու է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հավատարմագիրը:
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին հավատարմագրեր կընդունի օտար երկրների 24 դեսպանից: Ավանդույթի համաձայն՝ միջոցառումը կանցկացվի Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան դահլիճում»: