Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+havaqakan (2)
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսեց մարզական հավաքը

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին պատրաստվելու համար Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 19-25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները․

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Սերոբ Գալստյան - «Արարատ»

Համապատասխանաբար «Փյունիկը» և «Ուրարտուն» ներկայացնող Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Արսեն Բեգլարյանը, Ժիրայր Մարգարյանը և Սերգեյ Մկրտչյանը հավաքին կմիանան Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի այսօր կայանալիք «Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպումից հետո։

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքին կմիանան այսօր, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը և Էդգար Բաբայանը՝ սեպտեմբերի 20-ին:

Այսօր երեկոյան մեր թիմը կանցկացնի առաջին մարզումը:

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան - Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։