Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինձ թող ցույց տան, թե ինչպես է այդ զենքը գալու Հայաստան․ Կարեն Քոչարյան (տեսանյութ)

«Մենք դառել ենք «պեշկա», որին այս կամ այն կողմից բրդում են և փորձում են շախմատային լեզվով ասած՝ ժերտվա տան»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով միջազգային հակամարտությունների մեջ Հայաստանի դերակատարմանը։

Ըստ նրա՝ մեր տարածաշրջանը դարձել է շահերի բախման կետ և Հայաստանը այդ կետի կենտրոնում է․ «Ստացվեց այնպես, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը այնպես չդաշնակցեց, ինչպես Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը։ Ես շատ կողմնակից եմ և շատ ճիշտ էր, որ ԱՄՆ-ի երրորդ դեմքը ժամանել էր Հայաստան»։ 

Քաղտեխնոլոգը նաև ավելացրեց․ «Փելոսիի գնալուց հետո Հայաստանի շուրջը մնալու են ադրբեջանական, թուրքական, ռուսական և իրանական բանակները։ Ինձ թող ցույց տան, թե ինչպես է այդ զենքը գալու Հայաստան։ Էներգակիրները՝ գազը դառնալու է, օրինակ, 3000 դոլար, ինչպես Եվրոպայում, ի՞նչ ենք անելու։ Ատոմակայանի ուրանը ստանում ենք Ռուսաստանից և հետո այնտեղ է ուտիլիզացնում, ինչպե՞ս ենք դա անելու։ Ցորենը, շաքարը և այլ սննդամթերքներ ստանում ենք այնտեղից, ինչպե՞ս ենք այդ հարցը լուծելու։

Մեր արտադրանքի շուկայի 90 տոկոսը դա ՌԴ-ի շուկան է, ինչպե՞ս ենք դա անելու։ Այ այս հարցերին պետք է լինի հստակ պատասխան, հստակ թղթի վրա ապացուցված, որ այ սա փոխարինվում է սրանով և այսպես։

Օրինակ՝ մեզ այսինչ երկրները այսինչ ճանապարհներով զենք են մատակարարելու։ Այդ դեպքում մենք կարող ենք քննարկել, թե ինչպես ենք փոխարինում այս հատվածը մյուս հատվածով։ Հակառակ պարագայում դա հեքիաթների թեմաներից է»։

Մանրամասները՝ տեսանյութում։