A
A
Վաղվանից 15 մեքենա կիրականացնի Հրազդան- Երեւան երթուղու սպասարկումը
Աջակցիր «Ա1+»-ին«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի` նոր մեքենաների խմբաքանակն արդեն Հրազդանում է: Ընկերության 15 մեքենա կանոնավոր կերպով կիրականացնի Հրազդան-Երևան երթուղու սպասարկումը:
Նոր երթուղին կգործի սեպտեմբերի 19-ից` ժամը 06:40-ից, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասից, վերջնակետը` Շրջանային (Մետրո Երիտասարդական)։ Երևան քաղաքից վերջին հետադարձը կլինի նույն ուղեգծով` ժամը 21:00-ին։ Ուղեվարձի արժեքը կկազմի 700 դրամ: