A
A
Կոտայքի մարզի Սոլակ գյուղի դաշտերում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 18-ին, ժամը 09։50-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացել է ժամը 10:34-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։