Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրացուցիչ վիճակահանություն

Սպորտ
725ed433b661a4259bec7fe5e36cf8a9

Այսօր տեղի ունեցավ 2011 թ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության լրացուցիչ վիճակահանությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով այն, որ «Կիլիկիա» թիմը լուծարվել է եւ չի մասնակցելու մրցաշրջան-2011-ին, ՀՖՖ-ն որոշում կայացրեց չանցկացնել նախնական փուլի «Շիրակ» - «Արարատ» հանդիպումը, այլ վիճակահանություն անցկացնել «Շիրակ», «Արարատ», «Փյունիկ» և «Ուլիս» թիմերի մասնակցությամբ:
Վիճակահանության արդյունքում 2011 թ Հայաստանի գավաթի խաղարկության ցանկը ստացավ հետևյալ տեսքը.

1/4 եզրափակիչ
«Շիրակ» - «Փյունիկ»
«Բանանց» - «Գանձասար»
«Ուլիս» - «Արարատ»
«Միկա» - «Իմպուլս»

1/2 եզրափակիչ
«Ուլիս» - «Արարատ»/«Շիրակ» - «Փյունիկ»
«Միկա» - «Իմպուլս»/«Բանանց» - «Գանձասար»

Եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 9-ին: