Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ 4
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին

ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից, որտեղ նշվում է․
 
1. Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է եւ տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաեւ գերիների մասով)։ Որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ ցանկացած շեղում կարող է հանգեցնել այս մոտեցման փոփոխության։
 
2. Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։
 
Նշենք նաև, որ հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակում ենք գործընկեր կառույցների հետ, որոնց արդյունքները պարբերաբար լրացնում ենք Եվրոպական դատարան ուղարկված մեր դիմումներով։