Բացել լրահոսը Փակել լրահոսը
autumn
A A
Պաշտոնական

Ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Երևանի առանձին հատվածներում այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
 
Սեպտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ արագությամբ:
 
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը՝ նաև ամպրոպ:
 
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
 
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև: