Բացել լրահոսը Փակել լրահոսը
1053823
A A
Քաղաքականություն

Լյուքսեմբուրգը մտահոգված է Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողություններով

Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է հրապարակվել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի էջը:

«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից»,- ասված է հրապարակման մեջ: