A
A
Ֆրանսիական համալսարանում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ սեպտեմբերի 14-ին ռումբի մասին ահազանգ է եղել Երևանում՝ տեղեկացնում է shamshyan.com կայքը։ Ժամը 08։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ռումբ է տեղադրված։
Քաղաքացիները համալսարանից տարհանվել են։ Այս պահին համալսարանի շենքում կինոլոգներն են աշխատում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։