Բացել լրահոսը Փակել լրահոսը
83538_b
A A
Պաշտոնական

Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին «VAZ-2103» -ը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել․ կան տուժածներ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ-2103» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Օ․, ծնված 1960 թ.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները (Ա․ Պ․, ծնված 1996 թ. և Վ․ Թ․, ծնված 1965 թ.) շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները վարորդի և ուղևոր Ա. Պ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: