Ջրամբարում ջուր չկա
Կապանում արդեն մեկ շաբաթ է խախտվել է ջրամատակարարման գրաֆիկը: Բնակիչները ջուր ստանում են առավոտյան և երեկոյան` նվազագույնը՝ 3 առավելագույնը 5 ժամով։ Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասում պարզաբանում են, թե քաղաքը սնուցող ջրաղբյուրներում ջրի ծավալները զգալիորեն նվազել են, իսկ ջրի սակավությունը պայմանավորված է տեղումների պակասով։
Ջրամբարներում կուտակվող ջուրն էլ չի բավարարում. ստիպված գրաֆիկն են։ փոփոխել:
Քաղաքին նախկին գրաֆիկով ջուր մատակարարելու համար մոտ 550-570 լ ջուր է անհրաժեշտ, մինչդեռ այս օրերին ընդամենը 390 լիտր ջուր է հավաքվում։ Տեղացող ձյունը նույնիսկ չի օգնում ստեղծված իրավիճակին։
Քաղաքի հեռավոր թաղամասերից մեկում՝ Բարաբաթումում ընդհանրպես ջուր չկա։
Ճնշումը չի բավարարում, որ ջուրը հասնի։Բնակիչների հույսը միակ աղբյուրն է։
Կապանում նման դեպք եղել էր 10 տարի առաջ։ Հայջրուղկոյուղու «Կապան» տեղամասում տարվա այս ժամանակահատվածում ցավոտ խնդիր է շարունակում մնալ նաև խողովակաշարարների վթարները: