Հայաստանը 62-րդն է
ՖԻՖԱ այսօր հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման նոր ցուցակը:
Անցած մեկ ամսվա ընթացքում Հայաստանի հավաքականը երկու հորիզոնականով նահանջ է ապրել եւ այժմ համարվում է աշխարհի 62-րդ թիմը:
Եվրո-2012-ում մեր ընտրանու մրցակիցներից Ռուսաստանի ազգային թիմը 1 հորիզոնականով բարձրացել է ցուցակում եւ այժմ զբաղեցնում է 12-րդ տեղը: Սլովակիայի եւ Իռլանդիայի հավաքականները մնացել են նույն 20-րդ և 35-րդ հորիզոնականներում, իսկ Մակեդոնիան 81-ից բարձրացել է 79-րդ տեղ: Անդորայի հավաքականը շարունակում է մնալ նույն 202-րդ հորիզոնականում:
Վրաստանի հավաքականը, որի հետ մեր թիմը ընկերական խաղ կանցկացնի այս ամսվա 9-ին, 71-րդն է ՖԻՖԱ-ի նորացված ցուցակում:
Աշխարհի լավագույն հավաքականը կրկին աշխարհի չեմպիոն Իսպանիայի ազգային թիմն է, որը վստահ գլխավորում է դասակարգման աղյուսակը:
1. Իսպանիա 1887 միավոր
2. Հոլանդիա 1723
3. Գերմանիա 1485
4. Բրազիլիա 1446
5. Արգենտինա 1367
----------------
12. Ռուսաստան 982
20. Սլովակիա 854
35. Իռլանդիա 681
62. Հայաստան 514
79 Մակեդոնիա 418
202 Անդորրա 2