Բացել լրահոսը Փակել լրահոսը
պետքարտուղարություն
A A
Պաշտոնական

ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի տարածքում բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրություններով։

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Ինչպես մենք վաղուց հստակ հասկացրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասված է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։