Հացը թանկացավ
Կապանի խանութներում 600 գրամանոց հացը փետրվարի մեկից վաճառվում է 240 դրամանով նախկին 210-ի փոխարեն: Թանկացել է առաջին կարգի այլուրը /մեկ պարկը վաճառվում է 11 հազար 500 դրամ/, ինչն էլ հացի գնի բարձրացման պատճառ դարձավ:
Հացի գինը 30 դրամով բարձրացնելու որոշումը ընդունվել է օրերս Սյունիքի մարզի հացաթխման ձեռնարկությունների ղեկավարների ու մարզպետի հետ հանդիպման ժամանակ:
Կապանցի տիկին Արուսը վրդովված է «Բազմանդամ ընտանիք ենք, օրական ամենաքիչը 4 հաց ենք օգտագործում , սա ապրել չէ , որ մենք ենք ապրում»:
«Պանիրը թանկ հաճույքը է, հիմա էլ ցամաք հացը դարձավ»,-շարունակում է նա:
Ծանր վիճակում են հայտնվել հատկապես թոշակառունները. ստացած մի քանի հազար դրամը հազիվ հերիքում է կոմունալ վճարումներին:
Արտաշես պապը լսել է, որ վաղվանից թոշակները կբաժանվեն, բայց այդ փաստը արդեն չի ուրախացնում:
Հացի թանկացման որոշումը պատասխանատուները պայմանավորում են նաև վառելիքի եւ ձեթի գների թանկացմամբ: