Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաերթ
A A
Հասարակություն

Երևանում «Տոյոտայի» վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, 9-ամյա և 19-ամյա աղջիկների

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, Երևանի Նաիրի Զարյան փողոցում «Տոյոտա» մակնիշի անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, 9-ամյա և 19-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդին և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: