Բացել լրահոսը Փակել լրահոսը
1662798813_image_750x_631c364fbc7dd
A A
Պաշտոնական Հասարակություն

Մահացել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի եղբայրը

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ԱԺ «Արդարությու» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի եղբոր՝ Գրիգորի Հարությունի Ասլանյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

«Հարգարժան տիկին Հակոբյան Ցավով տեղեկացանք Ձեր սիրելի եղբոր' Գրիգորի Ասլանյանի անժամանակ մահվան մասին։ ԱԺ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն և զորակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին կիսում մեծ վիշտն ու կսկիծը։ Թող Աստված խաղաղության մեջ պահի Գրիգորի Ասլանյանի հոգին և մխիթարություն և սփոփանք պարգևի հարազատներին»,-ասվում է ցավակցական ուղերձում: