Բացել լրահոսը Փակել լրահոսը
Tri4All (3)
A A
Պաշտոնական

Սևանա լճում 100-ից ավելի երեխաներ և մեծահասակներ մրցում են միանգամից 3 մարզաձևերում

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին «Կապուտակ Սևանի» լողափին արդեն 9-րդ անգամ տեղի ունեցավ ավանդական դարձած և հանրության շրջանում մեծ հետաքրքրության ձեռք բերած և սիրված «Tri4All» (Թրայ Ֆոր Օլ) եռամարտի մրցույթը:

Այն հանդիսանում է օլիմպիական մարզաձև և իր մեջ ներառում է  երեք բաղադրիչ՝ լող, հեծանվային սպորտ և վազք։ Մրցույթը կազմակերպել է TriClub Yerevan եռամարտի ակումբը: EU4Sevan ծրագրի հետ համագործակցության արդյունքում հանրության շրջանում ևս մեկ անգամ ընդգծվեց և կարևորվեց Սևանա լճի նշանակությունը որպես էկոհամակարգ և քաղցրահամ ջրի բացառիկ պաշար՝ բարձրացնելով լճի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լճի կարևորության մասին տեղեկացված լինելու հեռանկարները։ Մրցույթն անցավ ուրախ, ընկերական և աշխույժ մթնոլորտում:

Մրցատարածությունը հաղթահարած բոլոր մասնակիցները ստացան մեդալներ, իսկ փոքրիկ մասնակիցները անակնկալ նվերներ ստացան EU4Sevan ծրագրի կողմից: Մարաթոնին մասնակցեց ավելի քան 100 սպորտի սիրահար:

«Tri4All»  եռամարտի մրցույթի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը և նպաստել հանրապետությունում մարզական կյանքի ակտիվացմանը: Միջոցառումը նպաստում է նաև Սևանա Լճի շուրջ սպորտային զբոսաշրջության զարգացմանը՝ ծառայելով հիանալի օրինակ:

Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն