Բացել լրահոսը Փակել լրահոսը
թունավորում կաթիլային
A A
Պաշտոնական

10 օր անց հիվանդանոցում մահացավ

Օգոստոսի 30-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Նորաշեն-Դվին ճանապարհին իրար էին բախվել մոտոցիկլ և անհայտ մակնիշի ավտոմեքենա. 34-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Պարզվել էր, որ մոտոցիկլին բախվել էր «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա:

Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 61-ամյա վարորդը ներկայացել էր ոստիկանություն: Սեպտեմբերի 9-ին 34-ամյա Արմեն Գևորգյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է: