A
A
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել արևելյան հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: