Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի Դատախազություն
A A
Պաշտոնական

Արցախի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 01.09.2022թ. մեղադրական դատավճռով ԱՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու եղանակով համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Հայտնում է Արցախի դատախազությունը։
 
Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված լինելը, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, դատարանը նրան ենթարկել է 540.000 դրամի չափով տուգանքի:
 
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: