Սյունիքում էլ է ձյուն գալիս
Սյունիքում առավոտվանից սկսված ձյան առատ տեղումներն դեռ շարունակվում են։
Մարզով անցնող Երևան -Մեղրի միջպետական մայրուղու առանձին ճանապարհահատվածներ տեղումների և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են:
Համեմատաբար դժվար երթևեկելի է Թասի լեռնանցքը: Մեղրու և Սիսիանի հատվածում ձյան շերտը 25-30 սմ է։
Սակայն մարզպետարանի ճանապարհաշինության և տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի հավաստմամբ բոլոր ճանապարհները բաց են։
Միջպետական մայրուղու ձյունածածկ հատվածներում տեխնիկան անընդհատ աշխատում է։
Դեռ երեկվանից սկսված առատ տեղուների պատճառով մարզկենտրոն Կապանում նունպես աշխատանքներ են կատարվում ներքաղաքային ճանապարհները երթևեկելի պահելու համար։ Կոմունալ ծառայությունը գործի է անցել առավոտյան ժամը 8-ից։Նախ մաքրվել է դեպի Շինարարների թաղամաս տանող ճանապարհը։ Ձյան առատ տեղումների ժամանակ այն ամենավտանգավար է դառնում վարորդների համար։Աղ ու ավազ է ցանվել հետիոտնային կամուրջներին ու դրանց հարակից մայթերին։Ընդհանուր առմամբ` 2 տոննա աղ է ցանվել այսօր մարզկենտրոնում։
Կապանի տեղական բյուջեից 3 մլն դրամ էր հատկացվել ձմռան նախապատրաստական աշխատանքների համար։