A
A
Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին97 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ինչպես փոխանցում է ԲԲՍ-ին, այս մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը:
«Թագուհին խաղաղ մահացել է Բալմորալ ամրոցում այսօր երեկոյան»,- ասված է հայտարարության մեջ:
Բուքինգհեմյան պալատում հինգշաբթի հայտարարել են, որ բժիշկներն անհանգստացած են Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակով և նրան խորհուրդ են տվել մնալ բժշկական հսկողության տակ: Ավելի ուշ թագուհու մոտ են ժամանել նրա բոլոր երեխաները։
Բուքինգհեմյան պալատի դրոշը իջեցվել է: Դրոշներն իջեցվել են նաև ամբողջ երկրում։
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաաբեթին կփոխարինի ավագ որդին։
73-ամյա Չարլզը, կդառնա Միացյալ Թագավորության և 14 այլ թագավորությունների թագավոր՝ ներառյալ Ավստրալիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի:
Եղիսաբեթ թագուհին, ով աշխարհի ամենատարեց և ամենաերկարակյաց ղեկավարն էր, գահ էր բարձրացել 1952 թվականին, երբ նա ընդամենը 25 տարեկան էր: