Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակեց կազմը

Սպորտ
35d87faa6da63002921930f1093cc43a

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, այսօր հրապարակեց թիմի նախնական կազմը, որը կնախապատրաստվի փետրվարի 9-ին Վրաստանի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այդ նպատակով Վարդան Մինասյանը թիմ է հրավիրել 20 ֆուտբոլիստ: Հավաքականի անդամներից բացակայում են դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որն այժմ իր թիմի` «Խիմկիի» կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքի, կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանը եւ Լեւոն Փաչաջյանը: Հավելենք, որ Հայաստանի 2010 թ լավագույն ֆուտբոլիստն ներկայումս գտնվում է Գերմանիայում, որտեղ նա պետք է վիրահատության ենթարկվի:

Դարպասապահներ

Գևորգ Կասպարով «Միկա»
Ստեփան Ղազարյան «Բանանց»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա», Լեհաստան
Արարատ Առաքելյան «Բանանց»
Հրայր Մկոյան «Միկա»
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Լեւոն Հայրապետյան «Լեգիա», Լեհաստան
Աղվան Մկրտչյան «Միկա»

Կիսապաշտպաններ

Արթուր Եդիգարյան «Պաս», Իրան
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Արտակ Ալեքսանյան «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա

Հարձակվողներ

Գեւորգ Ղազարյան «Փյունիկ»
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»
Մարկոս Պիզելի «Փյունիկ»
Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան

Հայաստան - Վրաստան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 9-ին, Լիմասոլի «Ցիրիոն» մարզադաշտում, ժամը 17:00-ին: