Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հայաստանը լուրջ գումարներ է վճարել Ռուսաստանին, բայց նա հրաժարվել է մեզ զենք մատակարարել․ Սարգսյան (տեսանյութ)

«Ռուսաստանն ընդհանրապես հրաժարվել է մեզ զենք մատակարարելուց։ Հայաստանն այսօր լուրջ գումարներ է վճարել Ռուսաստանին, բայց զենքը չի գալիս։ Ես ասում եմ փաստ, թող իշխանություններն ասեն՝ սխալ է»,- «Ա1+»-ի հետ զրուցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, թե Ուկրաինայի հետ պատերազմում ՌԴ-ն ինքն է փորձում այլ երկրներից զենք գնել։

Եվ նման պայմաններում, ըստ Արամ Սարգսյանի, Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա, որ կարողանա այլ երկրներից զենք գնել։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին՝ Արամ Սարգսյանն ասում է, որ դեռ հոկտեմբերի 17-ից Նիկոլ Փաշինյանին պահանջ է ներկայացվել, որ փաստաթղթում լինի անկլավները հանձնելու և միջանցք տրամադրելու համաձայնություն, հակառակ դեպքում սպառնացել են մտնել Ստեփանակերտ։

«Դրան Փաշինյանը չի համաձայնել։ Եվ նոյեմբերի 9-ին ներկայացվել է այդ փաստաթուղթը»,- հավելեց Արամ Սարգսյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։