A
A
Ջերմաստիճանը կիջնի, այնուհետ կրկին կբարձրանա
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի առանձին հատվածներում այսօր ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ:
Մարզերում այսօր ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ին կնվազի 4-6, այնուհետև 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։