Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան ուղերձ 6571
A A
Պաշտոնական

Անկախության օրվա 200-ամյա հոբելյանի առթիվ Փաշինյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Մեսիաս Բոլսոնարուին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից․

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 200-ամյա հոբելյանական տարեդարձի առթիվ: Հայաստանը շահագրգիռ է Բրազիլիայի հետ շարունակելու զարգացնել և խորացնել իր բազմաբնույթ հարաբերությունները՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր փոխգործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»: