Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid in Rusiia
A A
Պաշտոնական

Ռուսաստանում կովիդի հաստատված դեպքերը մեկ օրում ավելացել են 41 690-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 41 690-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերի թիվը՝ 76-ով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Մեկ օր առաջ երկրում արձանագրվել Էր վարակման 48 042 դեպք եւ 87 մահ, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 19 771 113 եւ 384 787:

Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 30 703-ով նախորդ օրվա 35 732-ի դիմաց՝ մինչեւ 18 777 401: Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել Է քովիդով 1 830 հիվանդացած (նախորդ օրը՝ 2 239, նվազումը՝ 18,3 տոկոս): Հոսպիտալացումների քանակը նվազել Է 45 տարածաշրջաններում եւ ավելացել 32-ում, եւս ութում իրադրությունը չի փոխվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: