Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քրիստիննե Գրիգորյան (7)
A A
Պաշտոնական

ՄԻ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը որոշում է ստորագրել․ նոր հասարակական խորհուրդ է ստեղծվում

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին։

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Խորհուրդը ձևավորվել է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից՝ անդամության հրավերի հիման վրա ընտրված հայտատուներից։ Այն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը։

Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին: Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ: Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին։

Այս պահին գործում են Պաշտպանին առընթեր երեք խորհրդատվական խորհուրդներ՝

Խոշտանգումների կանխարգելման

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության