A
A
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մյասնիկյան-Սարալանջի-Հերացի-Աբովյան-Շարիմանյան հանգույցում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանտ իրազեկում է․
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա - Սարալանջի – Հերացի - Աբովյան - Շարիմանյան փողոցների հանգույցում:
Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի - Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց: Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ: