Բացել լրահոսը Փակել լրահոսը
36150-2
A A
Պաշտոնական

Իջևանում մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են

Իջևանում Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, և սահմանվել է հերթապահություն։
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 80 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից։

Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:

Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն: